Ինչպե՞ս պայքարել խոշտանգումների դեմ

Այսօր «Ընդդեմ իրավական կամայականության» եւ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունները կազմակերպել էին քննարկում, թեման փակ և կիսափակ հաստատություններում խոշտանգման ենթարկված անձանց և Հայաստանում այդ երևույթի կանխարգելմանն ուղղված միջոցառումների ընթացքին էր վերաբերվում: Քննարկմանը ներկա էին մի շարք իրավաբաններ, ՀՀ դատախազության և վճռաբեկ դատարանի աշխատակիցներ: Խոշտանգումը քրեորեն պատժելի արարք է , որը առկա է գրեթե բոլոր երկրներում , սակայն Հայաստանում դրա մասին օրենքը չի համապատասխանում ՄԱԿ-ի կողմից սահմանված կոնվենցիաներին, ասել են ՀԿ-ների ներկայացուցիչներ : Խոշտանգման ենթարկվածները, վախից կամ այլ դրդապատճառներից ելնելով, չեն համարձակվում բարձրաձայնել դրա մասին, նշել են քննարկման մասնակիցները: Իսկ նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները միտված են այդօրինակ խնդիրները բարձրացնելուն եւ լուծման եղանակներ մշակելուն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>